Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 
  • Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵՄ 28 երկրների դեսպաններին

    Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵՄ 28 երկրների դեսպաններին

    27.02.2014| 13:37
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության 28 երկրների դեսպանների և ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս ՈՒշացկասի հետ քննարկել է ՈՒկրաինայի իրավիճակը: Դեսպանների ուշադրությանն է ներկայացվել քաղաքական և տնտեսական ոլորտներում խնդրահարույց հարցերի սիստեմատիկ կարգավորման անհրաժեշտությունը:
  • «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է

    «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է

    27.02.2014| 13:22
    «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հերքելով ֆինանսավորման դադարեցման մասին մամուլի հրապարակումները:
  • «Դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում»

    «Դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում»

    27.02.2014| 13:19
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երկրապահ կամավորականների միության նախագահին և նորընտիր վարչության անդամներին:
  • Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

    Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

    27.02.2014| 13:17
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկային և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
  • Մեկնարկեց «Փաստարկ» ծրագիրը՝ փաստարկներ ունեցող երիտասարդների համար

    Մեկնարկեց «Փաստարկ» ծրագիրը՝ փաստարկներ ունեցող երիտասարդների համար

    26.02.2014| 17:00
    Փետրվարի 26-ին մեկնարկեց ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագիրը, որի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
  • «Ժառանգության» խոսքը ՈՒկրաինայի իրադարձությունների մասին

    «Ժառանգության» խոսքը ՈՒկրաինայի իրադարձությունների մասին

    26.02.2014| 16:02
    «Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում ՈՒկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը:
  • Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն

    Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն

    26.02.2014| 15:29
    Փետրվարի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։
  • Ռուսական զորքերը Ղրիմ են մտել (տեսանյութ)

    Ռուսական զորքերը Ղրիմ են մտել (տեսանյութ)

    26.02.2014| 12:18
    Ղրիմում ակտիվացել են ՌԴ Սևծովյան նավատորմի զինվորականները: Բլոգեր Սերգեյ Պսարևը նկարահանել է, թե ինչպես են, մասնավորապես, Մեծ Յալթայում ազատ տեղաշարժվում ռուսական համարներով բեռնատարները, որոնցում զինված զինվորներ են:
  • Որպեսզի ժամանակը շարժվի առաջ

    Որպեսզի ժամանակը շարժվի առաջ

    26.02.2014| 12:17
    Մարտի մեկին կրկին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրելու: Այս տարի, սակայն, առանձին-առանձին: Թե ինչ ելույթներ կհնչեն այդ օրը, ինչ ուղերձներ՝ սպասենք ևս մի քանի օր:
  • ՈՒկրաինայի Ռադան պահանջում է պատժել մեղավորներին

    ՈՒկրաինայի Ռադան պահանջում է պատժել մեղավորներին

    26.02.2014| 12:09
    ՈՒկրաինայի խորհրդարանը Հաագայի միջազգային քրեական դատարանից պահանջում է պատասխանատվության կանչել ՈՒկրաինայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վիկտոր Յանուկովիչին, 2013 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2014 թ. փետրվարի 22-ը բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ անցած երեք ամիսներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների հրամանով Կիևում և ՈՒկրաինայի մյուս քաղաքներում իրավապահ մարմինները ցուցարարների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ճնշումներ, հատուկ միջոցներ և զենք: